Բավ է պառակտվել
07-09-2023 09:35

Սա ցեղասպանություն է. ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահը՝ Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին

Սա ցեղասպանություն է, հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ Քրիստոֆեր Սմիթը, մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

«Սա սարսափելի հանցագործություն է, ցեղասպանություն է` որն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների եւ բռնապետ (Ադրբեջանի նախագահ Իլհամ՝ խմբ․) Ալիևի կողմից», Հայտարարել է Սմիթը ԱՄՆ Կոնգրեսի` Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում Արցախի հարցով հրավիրված լսումների ժամանակ:
Նրա խոսքով՝ 120 հազար էթնիկ հայեր տառապում են Ադրբեջանի կառավարության պատճառով: Ադրբեջանն ուզում է Արցախն ընդգրկել Ադրբեջանի մեջ, նա դրան փորձում է հասնել ցեղասպանության միջոցով:
Սմիթը հայտնել է, որ Արցախում մարդու իրավունքների հետ կապված նոր օրինագիծ են պատրաստում, որը պետք է հնարավորինս արագ ընդունել։ եւ այժմ աշխատում են այդ ուղղությամբ:
Նա շեշտել է, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցանկացած աջակցություն կդիտվի որպես հանցակցություն:

ԱՄՆ-ն չի հանդուրժի Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների իրականացման որևէ գործողություն․ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ
Իսրայելի հանդեպ ԱՄՆ քաղաքականությանը դեմ ցուցարարները մտել են Կոնգրեսի շենք, կան ձերբակալվածներ
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է