Բավ է պառակտվել
01-10-2019 14:58

Հայաստանի համար սա շատ նշանակալի իրադարձություն է․ Վարչապետը ԵԱՏՄ մասնակիցներին

Երևանում մեկնարկեց ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց բարձրաստիճան հյուրերին, նշեց՝ պատիվ է նրանց հյուրընկալել այստեղ՝ Երևանում, այստեղ անցկացնել կազմակերպության բարձրագույն մարմնի նիստը:
«Հայաստանի համար սա շատ նշանակալի իրադարձություն է: Մենք շատ ուրախ ենք հնարավորությամբ՝ ընդունել բարձրաստիճան հյուրերին Երևանում, անցկացնել մեր կազմակերպության Բարձրագույն մարմնի նիստը և դրանով իսկ խթան հանդիսանալ մեր ինտեգրացիոն գործընթացի խորացման համար: Ինչպես բազմիցս նշել եմ՝ մենք միտված ենք ԵԱՏՄ-ում առավելագույն արդյունավետ աշխատանքի»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, այս նիստը կարևոր է նաև այն առումով, որ դրան մասնակցելու են երկու երկրների՝ Իրանի և Սինգապուրի առաջնորդները, որոնց հետ տարվում են ազատ առևտրի ռեժիմ սահմանելու ուղղությամբ աշխատանքներ:
ՀՀ վարչապետն իր ելույթի վերջում արդյունավետ աշխատանք մաղթեց նիստի մասնակիցներին:
«Մենք ձգտում ենք առավելագույն չափով արդյունավետ մասնակցություն ունենալ ԵԱՏՄ-ում` միաժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ»,- ասաց նա:
Նիստը շարունակվեց փակ ռեժիմով՝ առանց լրագրողների ներկայության:

 

Արմինե Գևորգյան