Բավ է պառակտվել
31-07-2020 12:34

Հերթական շինծու և քաղաքական գործ. Արթուր Վանեցյանին հրավիրե լեն ԱԱԾ

 

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հրավիրվել է ԱԱԾԼրագրողների հետ ճեպազրույցում նա հայտնեց, որ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում, որոնց շրջանակներում էլ իրեն հրավիրել են բացատրություն տալու:

«2018 թ. աշխատանքի է վերականգնվել մեր նախկին աշխատակիցներից մեկը, որը ըստ ԱԱԾ մեկնաբանության՝ իրավունք չուներ վերականգնվելու այդ պաշտոնին»,- ասաց նա: Վանեցյանը նշեց, որ հրաժարվել է բացատրություններ ներկայացնելուց:

ԱԱԾ կանչվել էի մի անհեթեթ գործի շրջանակներում, որևէ կարգավիճակ չունեմ: Նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրվել եմ բացատրություն տալու համար, ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ուզում եմ նշել, որ որևէ պարտավորություն չունեի գալու, բայց հարգելով ինստիտուտը՝ այցելել եմ և հրաժարվել եմ բացատրություն ներկայացնել: Իրականում ոչնչի մասին է այս գործը: Հերթական շինծու և քաղաքական նպատակներ հետապնդող գործն է: Վերջին ութ ամիսների ընթացքում իշխանությունները փորձում են իմ նկատմամբ իրականացնել որևէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իմ քաղաքական ակտիվ գործունեությունը», - ասաց Վանեցյանը:

Իսկ  ԱԱԾ նախկին տնօրենի պաշտպանի խոսքով` Միքայել Մինասյանի հայտարարության հիման վրա ՀՔԾում քննվող գործի շրջանակներում Արթուր Վանեցյանն ունեցել է վկայի կարգավիճակ։

Նշենքոր  ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության հիման վրա ՀՔԾում քննվող քրգործը կարճվել է  հանցակազմիբացակայությանհիմքով։

Մինասյանն իր տեսաուղերձներից մեկի ժամանակ հայտնել էր, թե 2019-ին Հռոմում իր հետ է հանդիպել այն ժամանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանն ու գործարք առաջարկել։ ՀՔԾում գործ էր հարուցվել այս առիթով։

«Մենք դիմել էինք ՀՔԾ, որպեսզի ստանանք գործի նյութերը։ Մեզ պատասխանել են, թե քանի որ Վանեցյանն այս գործում ունի վկայի կարգավիճակ, ուստի նյութեր չեն կարող տրամադրել»,–ասաց Սահակյանը։

Ի դեպ   Վանեցյանը  չբացառեց  որ առաջիկայում հանդիպում լինի և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, «Քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի հետ», - ասաց նա:

Հարցին՝ կկարողանա՞ ժողովուրդը համախմբվել ընդդիմության շուրջ և փողոցներ փակելով՝ երկրորդ անգամ իշխանություն փոխելինչպես նշել էր Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում   Արթուր Վանեցյանը պատասխանեց.

«
Միանշանակ: Ես համոզված եմ, որ առաջիկայում լինեու են շատ ակտիվ քաղաքական գործընթացներ, լինելու են շատ ակտիվ քաղաքական պրոցեսներ, որոնց ընթացքում մենք կտեսնենք զարգացումներ:
Իրականում երկիրը շատ բարդ իրավիճակում է, ծանրագույն վիճակում: Իշխանությունները ձախողել են բոոր ուղղություններով կատարած իրենց աշխատանքները: Մենք կանգնած ենք առողջապահական, տնտեսական ճգնաժամի առջև: Գործ անելու փոխարեն իշխանությունը զբաղված է քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու գործով», - նշեց Վանեցյանը:

 

 

Արմինե Գևորգյան