Բավ է պառակտվել
04-03-2021 13:42

Սա քաղաքական հետապնդում է․ Վազգեն Մանուկյանն՝ իր դեմ հարուցված քրգործի մասին (տեսանյութ)

Վազգեն Մանուկյանը քաղաքական հետապնդում է որակել Քննչական կոմիտեի կողմից իր դեմ հարուցված քրեական գործը։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր տարածելու մեջ:

«Սա սովորական քաղաքական հետապնդում է, անլուրջ գործ։ Ցուցմունքներ չեմ տալու»,- ասել է լՄանուկյանը լրագրողներին, առաջարկելով մանրամասների համար դիմել իր փաստաբան Արամ Վարդևանյանին։

Ըստ Մանուկայնի, «խոսակցություն (քննիչների հետ) չգնաց, պարզաբանում չեղավ, որովհետեւ ես ոչ մի հարցի չեմ պատասխանել»։

Իր հերթին, վարդևանյանը հաստատել է, որ խոսքը պրիմիտիվ քաղաքական հետապնդման մասին է։

«Պարզ է, որ քաղաքական իշխանությունն ունենում է քաղաքական հակառակորդ, վերջին 3 տարիների ընթացքում տեսնում ենք, որ անպայման պետք է լինի քրեական գործ։ Տվյալ դեպքում գործ ունենք մի քանի քաղաքական հայտարարություններն իբրեւ Քրեական օրենսգրքի առնչության մեջ դիտարկելու Քննչական կոմիտեի մի փորձ։ Սա պարզապես պատվեր է։»

Նրա խոսքով, սա ժողովրդի վրա ճնշում գործադրելու, վճռականությունը թուլացնելու հերթական փորձ է (խոսքը փետրվարի 25-ից Բաղրամյան պողոտայում անժամկետ հավաքների մասնակիցների մասին է, ովքեր պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը)։

Վազգեն Մանուկյանի երկու պլանը

Փետրվարի 20-ին ընդդիմության հանրահավաքի ժամանակ Մանուկյանն առաջարկեց Հայաստանը գործող իշխանություններից «ազատելու» պլան ա-ն և պլան բ-ն։ Պլան բ-ի համաձայն՝ «պետք է պատրաստ լինել ակնթարթային արագությամբ ապստամբության միջոցով գրավել իշխանությունը»։

Քրեական գործ

Ավելի վաղ ՔԿ մամլո ծառայությունը հայտնել էր Մանուկյանին՝ 2021թ․ փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքների ժամանակ հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ կառույց հրավիրելու և հարցաքննելու մասին։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։