Բավ է պառակտվել
17-05-2021 13:00

«Սա խայտառակություն է»․ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վրդովված է Հայաստանի տարածքում ադրբեջանական դիրքեր հիմնելու մասին տեղեկությունից

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, «Ալյանս» քաղաքական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը վրդովմունք հայտնեց այն տեղեկության կապակցությամբ, որ Սյունիքի մարզի տարածքում Ադրբեջանի ԶՈւ 4 դիրք է հայտնվելու:

«Վե՛րջ։ Սա խայտառակություն է։ Ադրբեջանցիները դիրքեր են տեղակայում ՀՀ տարածքում։ Սա չի՛ կարող լինել հանդուրժելի, չի՛ կարող լինել թույլատրելի։ Մարդի՛կ, ուշքի եկեք, (թշնամիները) մտան մեր տուն», - գրել է Ուրիխանյանը Facebook- ի իր էջում:։

Նա հայտարարել է, որ անհապաղ սկսելու է քաղաքական գործընթաց, որի միակ նպատակն է լինելու դիմագրավել տեղի ունեցող ընթացքին։ «Անհրաժեշտ է շտապ միավորվել բոլորով, ովքեր կեղտոտ խաղի մեջ չեն»,- կոչ է արել Ուրիխանյանը։

Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կարգավորման բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Սյունիքի Սև լճի տարածքից ադրբեջանցի զինծառայողների դուրսբերման մասին: Ըստ որոշ տեղեկությունների, հայկական դիրքերի կողքին կտեղադրվի Ադրբեջանի սահմանային մի քանի կետ, իսկ բանակցությունները կշարունակվեն 2 օրից:

ՀՀ պաշտպանության նախարարությունից կամ պետական այլ գերատեսչություններից այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չի ստացվել։