Բավ է պառակտվել
04-01-2023 13:11

Դա Հայաստանի և Ադրբեջանի անելիք ծանր աշխատանքն է. պետքարտուղարությունը մեկնաբանել է կարգավորման գործընթացը

ԱՄՆ-ը շարունակում է ներգրավված մնալ երկկողմանիորեն, համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր առկա հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Մի քանի դեպք է եղել, երբ պետքարտուղարն ինքը հնարավորություն է ունեցել կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հանդիպոմը։ Մեկ անգամ դա արել ենք այստեղ՝ Վաշինգտոնում, մեկ այլ անգամ՝ Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Մենք կշարունակենք անել այն, ինչը, մեր գնահատմամբ, լավագույն հեռանկարներն ունի՝ առաջ տանելու անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասի տարածաշրջանի տեսլականը: Մենք, իհարկե, ցանկանում ենք տեսնել, որ կողմերն իրենք են առաջընթաց գրանցում: Թե ինչպիսին է լինելու այս հակամարտության համապարփակ լուծումը, մեր որոշելու հարցը չէ: Դա ծանր աշխատանք է, որ կողմերն իրենք պետք է անեն»,- ասել է Փրայսը։