Բավ է պառակտվել
29-05-2019 20:12

«Արդեն վատ մեսիջ է »․Մարուքյանը վեթինգի օրինագծի մասին:

Ազգային ժողովի հերթական նիստերն այսօր դարձյալ մեկնարկել են օրակարգի հաստատման շուրջ բուռն քննարկումներով:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր պատգամավորներին առաջարկել է մասնակցել վեթինգի մասին օրինագծի լրամշակմանը, ասել է, որ նախագծի մշակումը սկսվել է ամիսներ առաջ և այն արդեն վերջնական տեսքի բերելու փուլում է:
<<Այս պահին այն գտնվում է վերջնականացման փուլում, և այդ իսկ պատճառով ես դիմում եմ կոչով իմ գործընկերներին՝ թե՛ «Բարգավաճ Հայաստան», թե՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների, մեկ շաբաթվա ընթացքում գրավոր կերպով ներկայացնել առաջարկներ այն մասին, թե ինչ են ուզում, որ ներառի վեթինգի նախագիծը և իրենց մտահոգությունները», - ասաց Մակունցը։
Վերջին դիտարկումը զարմացրեց Լուսավոր Հայաստան Կուսակցության խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:
«Եթե ամիսներ առաջ եք սկսել աշխատել ու մենք խաբար չենք եղել, սա արդեն վատ մեսիջ է: Ասում եք ՝ առաջարկներ տվեք. ի՞նչի շուրջ տանք, ի՞նչ իմանանք ինչ եք գրել, որ դիտողություն ներկայացնենք»,- հարցրեց Մարուքյանը:
Մարուքյանի այս հայտարությանը արձագանքեց Աժ ֊ը փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասելով․ « Արդեն խաբար եք»
Իսկ արդեն ԱԺ միջացքում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը նշեց, որ վեթինգի մասին նախագիծը գրեթե պատրաստ է, մինչդեռ չի շտապում մանրամասներ հայտնել նախագծի մասին.
Հարցին՝ ովքե՞ր են հեղինակել այն, ի՞նչ հիմնական ուղղություններ կան, և ո՞ր երկրի փորձն է հաշի առնվել նախագիծը մշակելուց, ԱԺ փոխնախագահը պատասխանեց.

«Դե հիմա, որ դա ասեմ կստացվի՝ նախագիծը վերջնական է, ինֆորմացիա եմ հրապարակում: Դեռ քննարկման փուլում է, կարող է ինչ-որ բան փոխվել, դրա համար ճիշտ չեմ համարում հիմա խոսել»:
Հիշեցնենք,որ մայիս 20 ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարել էր,որ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»: Նա մասնավորապես ասել է․
«Հայաստանում գործող բոլոր դատավորներն՝ առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի, այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»:

 

Արմինե Գևորգյան