Բավ է պառակտվել
14-11-2022 23:20

«Սա աղաղակող ահաբեկչություն է խաղաղ բնակչության դեմ». Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Սա աղաղակող ահաբեկչություն է խաղաղ բնակչության դեմ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները։
«Զինվորական համազգեստով և զինվորական լսարանի առջև Ադրբեջանի նախագահ Ալիևը նոյեմբերի 8-ին իր սպառնալից և ագրեսիվ ելույթում հայտարարեց, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը և Հայաստանի այլ քաղաքներ իրենց տեսադաշտում են, և Հայաստանը հասկանում է, թե դա ինչ է նշանակում»,- գրել է Փաշինյանը։
Ավելի վաղ Փաշինյանը Ալիևին մեղադրել էր Սոչիի համաձայնագրի կոպիտ խախտման մեջ։