Բավ է պառակտվել
01-10-2020 16:23

Այս հարձակումը ոչ մի արդարացում չունի, և ես այդ մասին ասել եմ Ալիևին». Մակրոն


Ֆրանսիան համապատասխան տեղեկություններ ունի, որ Թուրքիան Սիրիայից իսլամիստներ է ուղարկել Արցախ։ Ուղիղ եթերում նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` տեղեկացնելով, որ հիմա ինքը Բրյուսելում է, և պատրաստվում են քննարկել այդ հարցը:

Նրա խոսքով` հավաստի տեղեկությունները վկայում են, որ գրոհայիններն ուղարկվել են մարտական գործողություններին Ադրբեջանի կողմից մասնակցելու համար։

«Ես կլինեմ լրիվ անկեղծ` կիրակի սկսված հարձակումը ոչ մի արդարացում չունի, և ես այդ մասին ուղիղ ասել եմ Ալիևին»,– նշել է Մակրոնը։