Բավ է պառակտվել
19-01-2023 19:28

Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը

Եվրախորհրդարանը հրատապ բանաձև է ընդունել «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ»։ Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանի կայքը։

Հունվարի 18-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է 2023 թվականի հունվարի 11-ի զեկույցի լրացում, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է։

Փաստաթղթում նշվում էր, որ դա կարող է կանխամտածված հումանիտար ճգնաժամ առաջացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, և Ադրբեջանի իշխանություններից պահանջվում է անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակումը

Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, խախտվել են երկրի 120.000 բնակչության, այդ թվում՝ 30.000 երեխայի իրավունքները։

Ադրբեջանական կողմը, իբր «էկոլոգիական նկատառումներով», շարունակում է ամբողջությամբ փակ պահել Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է։ Արդյունքում 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։

Դեկտեմբերի 13-16-ը Ադրբեջանը դադարեցրել էր գազի մատակարարումն Արցախ։

Հունվարի 9-ից վնասվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ միակ բարձրավոլտ գիծը՝ Ահավնո-Բերձոր հատվածում, որը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման և վերականգնման աշխատանքներ իրականացնել, ինչի կապակցությամբ Արցախում հոսանքազրկումներ են տեղի ունենում։

Հունվարի 12-ին հայտնի դարձավ ինտերնետ մալուխի վնասման մասին, ինչի պատճառով Արցախում մեկ օրից ավելի անհասանելի էր ֆիքսված ինտերնետը։ Հունվարի 13-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահների բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը թույլ է տվել Ղարաբաղ-Տելեկոմի մասնագետներին մեկնել վթարման վայր և վերացնել վթարը

Ներկայումս հանրապետությունն ապրում է ռեսուրսների, սննդի, դեղորայքի և այլ կենսական նշանակության ապրանքների խնայողության ռեժիմով։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նպատակ ունի Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծել
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումների համակարգված քաղաքականության մաս է. Փաշինյան
Ադրբեջանը որոշել է օրվա ընթացքում ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Արցախի պետնախարար
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և Արցախի շրջափակման 24-րդ օրը. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տվյալները
Լաչինի միջանցքի շրջափակումը Բաքվի ցեղասպան քաղաքականության դրսևորումն է․ Արցախի ԱԳՆ