Բավ է պառակտվել
17-02-2022 17:40

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին ակտիվորեն մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի հարցով կայուն կարգավորման որոնմանը

Եվրախորհրդարանը ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացման 2021 թվականի տարեկան զեկույցում կոչ է արել Եվրամիությանը, նրա անդամ երկրներին ակտիվորեն մասնակցել Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն կարգավորման որոնմանը, և կանխել տարածաշրջանում լարվածության հետագա սրումը, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի կողմից հետպատերազմյան խնդիրների լուծման, այդ թվում՝ սահմանների սահմանազատման և բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու ճանապարհով:

Զեկույցում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է հակամարտությունը լուծելու միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և իրավահավասարության, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա:

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին շուտափույթ վերադառնալ իր միջնորդական դերին։

Եվրախորհրդարանը նաև կոչ է արել նաև լիարժեքորեն կատարել Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը,, վերահաստատել է իր անսասան աջակցությունը Արևելյան գործընկերության երկրներին, մասնավորապես նրանց անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես նաև ժողովրդի կամքը հարգելուն։