Եվրախորհրդարանի հրապարակած «Թափանցիկության, ազնվության, հաշվետվողականության և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ Եվրախորհրդարանի կանոնների բարեփոխման վերաբերյալ առաջարկություններ» փաստաթղթում առանձին կետով անդրադարձ է արվում Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաներին։
Փաստաթղթում նաև նշվում է, որ առաջարկություններն, ի թիվս այլ բաների, արվել են այն պատճառով, որ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների նկատմամբ իրականացրել է ազդեցության լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ կոռուպցիայի խորը կասկած պարունակող։
«Ադրբեջանին հաջողվել է կանխել իր ընտրությունների հետաքննությունը և և կոծկել մարդու իրավունքների խախտումների փաստերը»,- ասվում է փաստաթղթում։
Բավ է պառակտվել