Բավ է պառակտվել
15-04-2015 13:02

Այսօր Եվրախորհրդարանը քննարկելու է Հայոց ցեղասպանության մասին բանաձև

Եվրախորհրդարանն այսօր քվեարկության է դնելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին բանաձև, որով Թուրքիային կոչ է արվելու 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված բռնությունները ճանաչել որպես «Ցեղասպանություն»: Ինչպես նշված է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում (RSP)՝ բանաձևը քննարկման է դրվելու տեղի ժամանակով 15:00-ից մինչև 18:30 (Երևանյան ժամանակով` 18:00-21:30), իսկ քվեարկությունն անցկացվելու է 18:30-19:00 սահմաններում (21:30-22:00): Գերմանալեզու մամուլի հաղորդմամբ՝ բանաձևի մեջ ասվում է, որ այդ քայլը պետք է նպաստի «հայ և թուրք ժողովրդի միջև անկեղծ հաշտության հաստատմանը»: