Բավ է պառակտվել
02-06-2020 18:08

Եվրոպական հանձնաժողովն արգելել է հայկական բոլոր ավիաընկերությունների թռիչքները ԵՄ տարածք

Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է այն կազմակերպությունների ցուցակը, որոնք իրավունք չունեն թռիչքներ իրականացնել Եվրոպական միության տարածքում։ Սև ցուցակում են ընդգրկվել Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի կողմից որակավորված բոլոր ավիաընկերությունները՝ Aircompany Armenia, Armenia Airways, Armenian Helicopters, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia, Skyball:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը խնդիրներ էր հայտնաբերել Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեում։
Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքում նշված է, որ արգելքի պատճառը տվյալ երկրի ավիացիոն իշխանությունների ոչ ադեկվատ անվտանգային վերահսկողությունն է: