Բավ է պառակտվել
20-02-2016 15:43

Եվրամիությունը պայմանավորվեց Մեծ Բրիտանիայի հետ

ԵՄ և Մեծ Բրիտանիայի իշխանությունները համաձայնության են եկել դաշինքի ազմում կազմում Բրիտանիայի մնալու շուրջ: Իր միկրոբլոգում այս մասին գրել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Վերջինիս խոսքով համաձայնագիրը ստացել է Դաշինքի բոլոր անդամների աջակցությունը:
Նշենք, որ առաջընթացի մասին առաջինը տեղեկացրել է Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն: Այնուհետև տեղեկատվությունը հաստատել է Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան, ով համաձայնագիրը կոչել է «արժանի փոխզիջում»:
Իր հերին Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Բրյուսելի հետ պայմանավորվել է ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի հատուկ կարգավիճակի վերաբերյալ: Գործարքի մանրամասները Բրիտանիայի նախարարների խորհրդին կներկայացվեն վաղը:
Նշենք, որ Մեծ Բիտանիան ԵՄ-ից պահանջում էր բարեփոխումներ և սպառնում էր դուրս գալ դաշինքից այն պաագայում, եթե իր պահանջները չիրագործվեն: ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը ակնկալվում էր ներկայացնել հանրաքվեի մինչև 2017թ.-ի ավարտը:
Լոնդոնի և Բրյուսելի միջև բանակցություններում քննարկվում էին 4 վիճարկելի հարցեր՝ 1. ԵՄ-ի հետ ավելի սերտ ինտեգրացիայից Մեծ Բրիտանիայի ձերբազատում և ազգային խորհրդարաններին ավելի լայն իրավունքների տրամադրում: 2. ԵՄ-ից եկող ներգաղթյալների՝ նպաստներից և արտոնություններից օգտվելու սահմանափակում: Եվրոգոտում մեջ չմտնող երկրների ներքին շուկայի պաշտպանություն (սույն հարցը վերաբերում է առաջին հերթին Մեծ Բրիտանիային): 4. Մրցունակության բարձրացում: