Բավ է պառակտվել
24-06-2020 12:15

Եվրամիությունը դիտարկում է ՌԴ քաղաքացիների մուտքն արգելելու հնարավորությունը

Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Բրազիլիայի քաղաքացիների մուտքն արգելելու հնարավորությունը` կորոնավիրուսի անբարենպաստ իրավիճակի պատճառով: Այս մասին գրում է The New York Times- ը: Միևնույն ժամանակ, կթույլատրվի Չինաստանի, Ուգանդայի, Կուբայի և Վիետնամի քաղաքացիների մուտքը։

Պարբերականի տեղեկությունների համաձայն, հուլիսի 1-ից ԵՄ արտաքին սահմանների մասնակի բացման նախօրյակին Բրյուսելում պատրաստվում է համապատասխան փաստաթուղթը։ Այն դեռ հաստատված չէ, և վերջնական որոշում կկայացվի մինչև այս շաբաթվա վերջ:

Հունիսի կեսերին Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան կանխատեսում էր, որ ամենայն հավանականությամբ Ռուսաստանը չի լինի այն երկրների ցանկում, որոնց հետ ԵՄ-ն կբացի սահմանները հուլիսի 1-ին: Եվրոպան կհրաժարվի վերացնել մուտքի սահմանափակումները ռուսաստանցիների համար, քանի որ Ռուսաստանում COVID-19-ի նոր դեպքերի թիվը դեռ մեծ է: Բացի այդ, երկիրը չի կարողանա պահպանել փոխադարձության սկզբունքները. Ռուսաստանի սահմանների բացման ժամկետը մնում է անորոշ:

Հունիսի 23-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 9,1 միլիոն մարդ , որից 473 հազարը մահացել են, ևս 4,5 միլիոնն՝ ապաքինվել: Վարակվածների թվով առաջատարներն են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Մեծ Բրիտանին: