Բավ է պառակտվել
24-01-2022 19:01

Փաշինյանը «դուրս մղեց» Արմեն Սարգսյանին քաղաքականությունից և նախագահ կնշանակի իր մարդուն․ Եվսեև

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «դուրս մղեց» քաղաքականությունից նախագահ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանինև այժմ կանի այնպես, որ այդ պաշտոնն իր մարդը զբաղեցնի, երկուշաբթի ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը։

Վերլուծաբանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Սարգսյանի և Փաշինյանի միջև տարաձայնություներ են եղել, վարչապետը վաղուց էր ուզում «դուրս մղել» նախագահին քաղաքականությունից, և դա իրեն հաջողվեց։

«Սարգսյանը Փաշինյանի մարդը չէր, նա իր խաղն էր խաղում, ինչը վարչապետին չէր գոհացնում։ Փաշինյանը ուզում է ամեն ինչ ինքնուրույն որոշել։ Միանգամայն պարզ է, որ Հայաստանի նախագահի պաշտոնը այժմ ստանձնելու է Փաշինյանի մարդը։ Նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծամասնություն ունի խորհրդարանում, ուստի նրանք խնդիրներ չեն ունենա նախագահի [իրենց թեկնածուի] օգտին քվեարկելու հետ կապված», - ասել է փորձագետը։

Միաժամանակ մասնագետը կարծիք է հայտնել, որ նոր նախագահի թեկնածու ընտրելիս Փաշինյանը հաշվի կառնի և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի կարծիքը։ Ըստ փորձագետի՝ Սարգսյանի հրաժարականը անդրկուլիսյան խաղի արդյունք է։

Գործակալության զրուցակիցը հրաժարականի պատճառների մասին Սարգսյանի բացատրությունը ձևական է համարում. «Պարզաբանելով իր հրաժարականը՝ Սարգսյանը վկայակոչեց լիազորությունների բացակայությանը։ Սակայն նա ի սկզբանե դրանք չուներ: Հեռանալը պետք էր ինչ-որ կերպ բացատրել, և նա այսպես բացատրեց»,- ամփոփել է Եվսեևը։

Սարգսյանի հրաժարականը

2018 թվականին նախագահ ընտրված Սարգսյանը կիրակի երեկոյան հրաժարական տվեց։ Նա իր քայլը բացատրեց նրանով, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ ազդելու պետության ու ազգի համար կարևորագույն խնդիրների վրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։

Հայաստանի նախագահն ընտրվում է Ազգային ժողովի (խորհրդարանի) կողմից 7 տարի ժամկետով, նրա հրաժարականը նույնպես ընդունում են խորհրդարանականները։ Հանրապետության սահմանադրության համաձայն՝ նախագահի պաշտոնը լքելուց հետո խորհրդարանը պետք է երկրի նոր ղեկավար ընտրի նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո։ Հետհաշվարկը սկսվում է խորհրդարանի համապատասխան հայտարարության պահից։