ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը հայտարարել է, որ անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի նախօրեին ԵԽԽՎ նախագահը նշել է. «Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի ստեղծվի երկխոսության և վստահության մթնոլորտ»,- հայտարարել է Անն Բրասերը:
Բավ է պառակտվել