Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ քննարկել է Սիրիայում քրդական ուժերին առնչվող հարցեր, հայտնում է Anadolu գործակալությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Ֆիդանը ընդգծել է Սիրիայում ահաբեկչական PKK/YPG կազմակերպությանը ապաստան տրամադրելու անթույլատրելիությունը։
Թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է նաև սիրիական նոր վարչակազմի հետ համագործակցության կարևորությունը՝ երկրում կայունության ապահովման և անցումային շրջանի հաջող ավարտի համար։
«Թուրքիան աջակցում է Սիրիայի նոր կառավարության ջանքերին՝ ուղղված Սիրիայի տարածքային ամբողջականության և անվտանգության պահպանմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, Ֆիդանը կոչ է արել ԱՄՆ-ին ավելի շատ ջանքեր գործադրել Գազայում երկարաժամկետ հրադադարի հասնելու համար։