Բավ է պառակտվել
14-10-2023 20:46

Թուրքիան աջակցում է Եգիպտոսին Գազայի հատվածից պաղեստինցիների վտարումը մերժելու հարցում. Ֆիդան

Թուրքիան աջակցում է Եգիպտոսին Գազայի հատվածից պաղեստինցիների վտարումը մերժելու հարցում՝ ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի պայմաններում, շաբաթ օրը Կահիրեում իր գործընկերոջ հետ հանդիման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հայտնում է Reuters-ը։
Ֆիդանը, որպես նախարար Եգիպտոս կատարած իր առաջին այցի ժամանակ, ասել է, որ «կարևոր է գործել՝ կասեցնելու հակամարտության տարածումը և վերսկսել խաղաղ բանակցությունները, որոնք ուղղված են իսրայելցիների և պաղեստինցիների համար երկու պետությունների համակեցությամբ լուծմանը»:
«Մենք մերժում ենք պաղեստինցիներին Գազայի հատվածից իրենց տներից վտարելու և Եգիպտոս աքսորելու քաղաքականությունը։ Մենք կտրականապես դեմ ենք սրան և աջակցում ենք Եգիպտոսին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ խաղաղ բնակիչների մահը պետք է դադարեցվի՝ անկախ նրանից, թե որ կողմում են նրանք։
«Մենք տեսնում ենք, որ որոշ պետություններ փորձում են արդարացնել Իսրայելի հարձակումները Գազայի վրա որպես ինչ-որ արդարացված գործողություն: Մենք Իսրայելին կոչ ենք անում հավատարիմ մնալ միջազգային իրավունքին և մարդասիրական արժեքներին»,- ասել է Ֆիդանը:
Այն պահից ի վեր ինչ ՀԱՄԱՍ-ի զինյալները մեկ շաբաթ առաջ ջարդեր իրականացրին իսրայելական քաղաքներում, Իսրայելն ավիահարվածներ է հասցնում Գազայի հատվածին և հյուսիսի ողջ բնակչությանը մինչև շաբաթ առավոտ ժամանակ է տվել՝ հարավ տեղափոխվելու համար:
Թուրքիան երկար ժամանակ կապ էր պահպանում ՀԱՄԱՍ-ի հետ, բայց նաև աշխատում էր Իսրայելի հետ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ: Պատերազմի սկզբից ի վեր Անկարան դիվանագիտական գործունեություն է ծավալել՝ ձգտելով միջնորդել հակամարտությանը, օգնություն է ուղարկել պաղեստինցիներին և մերժել Գազայի բնակիչներին դեպի հարավ տեղափոխվելու՝ Իսրայելի կոչը, որակելով այն «անմարդկային և միջազգային իրավունքի խախտում»:

The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «հրադադար երկնքում և ծովում» հաստատել, ինչպես նաև ափսոսանք հայտնել Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.
Թեհրանը զգուշացնում է Անկարային. Իրանը թույլ չի տա, որ իր տարածաշրջանային կապերը խաթարվեն չմտածված հայտարարություններով.