Բավ է պառակտվել
26-03-2014 00:13

Ֆինլյանդիան և Իտալիան մտադիր չեն ավարտել Ռուսաստանի հետ իրենց համագործակցությունը

Ֆինլյանդիայի և Ռուսաստանի միջև համագործակցությունը կշարունակվի բոլոր մակարդակներում:Այդ մասին հայտարարել է Ֆինլյանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն Հաագայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Մասնավորպաես զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը զարգացնելու մասին հայտարարել է Իտալիան: Ըստ Սանկտ Պետերբուրգում երկրի գլխավոր հյուպատոսի տվյալների, ռուսաստանցիներին շնորհվող վիզաների քանակը միայն աճում է: Տարվա սկզբից Իտալիան այցելելու ցանկություն ունեցող ՌԴ քաղաքացիների թիվը կրկնակի չափով աճել է նույն շրջանի անցյալ տարվա համեմատությամբ: