Բավ է պառակտվել
12-05-2022 11:44

Ֆինլանդիան և Շվեդիան կարող է մոտ օրերս ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնեն․ Reuters

Ֆինլանդիան արդեն հինգշաբթի կարող է պաշտոնապես հայտարարել ՆԱՏՕ-ին անդամակցելու իր մտադրության մասին, Շվեդիան, ամենայն հավանականությամբ, շուտով կհետևի նրա օրինակին: Այս մասին հինգշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին։

Ինչպես գործակալությանը հայտնել են հինգ պաշտոնյաներ՝ ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն արագ կհաստատեն այդ երկրների անդամակցությունը։ Ենթադրվում է, որ այս քայլը վավերացմանը հաջորդող տարվա ընթացքում տարածաշրջանում ռազմական ներկայության ավելացման նախադրյալ կհանդիսանա:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, մայիսի 13-ին Շվեդիայում պատրաստ կլինի անվտանգության քաղաքականության ոլորտի միջկուսակցական վերլուծությունը, Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական ​​բանվորական կուսակցությունը (ՍԴԲԿ) ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին որոշում կկայացնի մայիսի 15-ին։ ՍԴԲԿ-ի շատ անդամներ, այդ թվում՝ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը, կողմ են չեզոքության քաղաքականությունից հրաժարվելու և դաշինքին միանալու գաղափարին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի լույսի ներքո։

Ֆինլանդիայում խորհրդարանի պատգամավորների մեծ մասն արդեն արտահայտվել է հանրապետությունը դաշինքին միանալու օգտին։ Հելսինկիի հայտի վերաբերյալ հնարավոր որոշումը կկայացնեն նախագահը և կառավարությունը համատեղ։