Բավ է պառակտվել
20-10-2020 17:10

ՀՅԴ համար անընդունելի է տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը։ Իշխան Սաղաթելյան

«Մենք պետք է հաղթենք՝ սա մեր պետության գոյության հարցն է, այլ ճանապարհ չկա», - իր ֆեյսբուքյան էջով տեսաուղերձ է հղել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը նշել է, որ դաշնակցության համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը։

«Դաշնակցության համար անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման հակամարտության լուծման որևէ տարբերակ։ Դաշնակցության համար անընդունելի է հարցի փուլային լուծման շրջանառվող որևէ տարբերակ», - ասել է Սաղաթելյանը։

Դաշնակցական գործչի խոսքով, այս պատերազմում չհաղթելու իրավունք չունենք,քանի որ մենք պատասխանատու ենք մեր սերունդների առաջ:

«Մենք այս պատերազմում մեծ ու ծանր գին ենք վճարել, մենք պետք է հաղթենք, սա մեր պետության գոյության հարցն է, Միասնության շնորհիվ կարող ենք հաղթել, քանի որ սա է ճանապարհը: Մենք պետք է բեկում մտցնենք ռազմաճակատում ու գնանք դեպի հաղթանակ, այլ տարբերակ պարզապես չկա», - ասել է Իշխան Սաղաթելյանը։

Արմինե Գևորգյան