Բավ է պառակտվել
17-11-2020 14:40

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները լքեցին խորհրդարանի նիստերի դահլիճը՝ բոյկոտելով գումարված նիստը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենք հրավիրել են ԱԺ արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը վերացնելու առաջարկով և այլ քննարկումների մասնակցել չեն պատրաստվում:
«Մենք հրավիրել ենք մեր գործընկերների հետ արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը վերացնելու առաջարկով: Այլ հարցերի քննարկմանը մենք չենք մասնակցելու»,- ասել է Գորգիսյանը:
Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Երեկ հանրահավաքում դուք մեզ լիազորեցիք այսօր բաց, անկեղծ խոսել «Իմ քայլը» խմբակցության մեր գործընկերների հետ, որպեսզի նրանք այսօր պատրաստ լինեն քննարկել մեզ հետ մեր օրակարգը՝ երկիրը պարտության տարած ղեկավարը չի կարող մնալ ղեկին։ Ես գիտեմ Նիկոլ Փաշինյանին, նա ուզելու է պատմության մեջ մնալ միակ ղեկավարը, ով թուրքի առաջ Հայաստանը և Արցախը ծնկի բերելուց հետո ամեն ինչ անելու է իշխանության մնալու համար: Որևէ քաղաքական ուժ չի ձգտում իշխանության»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ իրենց պահանջն է, որ Նիկոլ Փաշինյանն անցնցում հեռանա, լինի նոր բանակցող։

Արմինե Գևորգյան