Բավ է պառակտվել
16-09-2019 15:20

“Իմ քայլը” դաշինքը սկսում է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը

Հայաստանի Ազգային ժողովի “Իմ քայլը” դաշինքը որոշում է կայացրել սկսել ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Խմբակցությունն այս որոշումն ընդունել է երկուշաբթի կայացած նիստի արդյունքներով։

Սեպտեմբերի 4-ին ՍԴ-ն՝ դիմումի հիման վրա, քննել է Հայաստանի Քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի (խափանման միջոցի կիրառման հիմքեր) և 35-րդ հոդվածի (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հիմքեր) հատկանիշներով ներկայացված մեղադրանքների համապատասխանությունը Սահմանադրությանը։ Դատարանը հակասահմանադրական է ճանաչել Քոչարյանի գործով ներկայացված մեղադրական հոդվածները։ Դատարանը որոշել է 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 78-րդ հոդվածներին հակասող։