Բավ է պառակտվել
12-07-2019 14:31

«Իմ քայլում» չեն քննարկել ստամբուլյան կոնվենցիան

«Ստամբուլյան կոնվենցիան կառավարությունում պաշտոնապես քննարկման դրված չէ»,- ասել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է շատ խորքային և մանրամասն քննարկում ծավալել խմբակցության ներսում, որից հետո փաստաթղթի առանձին դրույթների վերաբերյալ կհայտնի իր տեսակետը: Մակունցը շեշտել է, որ խմբակցության ներսում չի եղել քննարկում Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ, ուստի չի կարող լինել խմբակցության դիրքորոշում:
Մանկունցը անդրադարձել է նաև ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին ,ասել է, որ ստեղծված իրավիճակը խնդրահարույց է:
«Լուծումների տարբերակ առաջարկել է պարոն Վահե Գրիգորյանը, բայց ես հիմա չեմ կարող պնդել, որ «Իմ քայլը» խմբակցությունը ունի որևէ հստակ դիրքորոշում հանգուցալուծման առնչությամբ»,- ասաց Մակունցը։
Նրա խոսքով՝ հնարավոր է իրենք լուծման մեկ այլ առաջարկով հանդես գալ, և չեն շտապում պնդել՝ ճգնաժամ կա, թե ոչ։ Մակունցի խոսքը լրացրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը։ Նա ասաց, որ ստացել են ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի նամակն ու դեռ ուսումնասիրում են այն։

 

Արմինե Գևորգյան