Բավ է պառակտվել
12-11-2014 14:41

Ֆրանսիան Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է մշակում. դեսպան

«Ղարաբաղյան հակամարտության ներկայիս վիճակը չի կարող երկար տևել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ու շարունակեց. «Ցանկանում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ գտնեն երկուստեք ընդունելի լուծում, որը նաև կհամապատասխանի հակամարտող երկրների ժողովուրդների ցանկությանը»: Դեսպանը նաև հստակեցրեց, որ խոսքը չի կարող գնալ դեսպանի դիրքորոշման մասին, ինքը պարզապես կարող է ներկայացնել Ֆրանսիայի դիրքորոշումը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, դեսպանն ասաց, որ Ֆրանսիան ամեն ինչ կանի, որ այդ հարաբերությունները կարգավորվեն:
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց, որ Ֆրանսիայի գործադիր իշխանությունը, առաջին հերթին արդարադատության նախարարությունը, աշխատանքներ է տանում նոր օրինագծի մշակման ուղղությամբ, սակայն չնշեց կոնկրետ ժամկետներ, թե երբ օրինագիծը կմտնի խորհրդարան: