Բավ է պառակտվել
06-08-2015 16:06

Ֆրանսիան ՌԴ-ին կվճարի մոտ 1,2 մլրդ եվրո «Միստրալ» ուղղաթիռակիրները չփոխանեցլու համար

«Միստրալ» տիպի ուղղաթիռակիրների պայմանագրի չեղարկումը ֆրանսիային կարժենա 1,2 մլրդ եվրոյից պակաս: Այդ մասին է հայտնում Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Նա նշել է, որ երկու «Միստրալ»-ների գինը կազմում է 1,2 մլրդ եվրո, սակայն Ֆրանսիան դրանից պակաս գումար է վճարելու:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նախագահ Ֆրանսուա Օլանդի միջև բանակցությունները ավարտված են: Այլևս ոչ մի խնդիր չկա»,- հայտնել է նախարարը:
Առավել վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիան և Ռուսաստանը արդեն լուծել են երկու «Միստրալ» տիպի ուղղաթիռների հետ կապված հարցը: Վլադիմիր Պուտինի և Ֆրանսուա Օլանդի հեռախոսային զրույցից հետո, Մոսկվան այս խնդիրը լիովին լուծված է համարում: