Բավ է պառակտվել
15-09-2014 17:10

ՌԴ, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները Ցանկանում են Ուկրաինայի ճգնաժամը կարգավորել

ՌԴ, Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտգործնախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում է սկսվել Փարիզում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու վերաբերյալ եռակողմ կոնտակտային խմբի նիստի շրջանակում սեպտեմբերի 5-ին Մինսկում Ուկրաինայի իշխանությունները եւ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները մի շարք պայմանավորվածություններ էին ձեռք բերել` ամենից առաջ Ուկրաինայի արեւելքում հրադադարի վերաբերյալ:
Հրադադարի հիմնական դրույթները սահմանում են ռազմական գործողությունների դադարեցում եւ գերիների փոխանակում: Ընդ որում` հակամարտող կողմերը, ըստ ստորագրված համաձայնությունների, շարունակում են մնալ այն դիրքերում, որոնք զբաղեցնում էին հրադադարի մասին հայտարարելու պահին: