Բավ է պառակտվել
05-09-2014 16:02

Ֆրանսիացի պատգամավորը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքի ընդունման հարցում մենք հավատարիմ ենք Ֆրանսիայի նախագահի արժեքներին: Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի իշխող սոցիալիստական կուսակցության ղեկավար Բրյունո Լե Ռուն: Ըստ նրա՝ իրենք կարեւորում են Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները:

՛՛Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագծի անհրաժեշտություն չկա, սակայն ժամանակն է ընդունել արդեն գոյություն ունեցող օրինագիծը՛՛,-նշել է Ռուն և հավելել, որ անհրաժեշտ է դադարեցնել այդ հարցով բոլոր նախաձեռնությունները:
՛՛Այստեղ չկա քաղաքական հարց, եւ բոլորս համակարծիք ենք, որ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական հետապնդում է հարկավոր: Այդ կարծիքին է նաեւ Ֆրանսիայի նախագահը:

Հարցը մնացել է իրավաբանական մակարդակում. հարկավոր է այնպիսի օրինագիծ, որը չի խոչընդոտի խոսքի ազատության իրավունքին՛՛,- ասել է Լե Ռուն՝ նշելով, որ հենց նման օրինագիծ լինի, անմիջապես կընդունվի: