Բավ է պառակտվել
21-09-2016 09:29

Ֆրանսուա Օլանդ. Հայաստանը կարող է հպարտանալ 25 տարիների իր անցած ճանապարհով

Հայաստանը կարող է հպարտանալ անկախությունից ի վեր, հաճախ դժվար իրավիճակում և տարածաշրջանային շրջակա միջավայրում, 25 տարիների իր անցած ճանապարհով, նշվում է Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի շնորհավորական ուղերձում:

Ինչպես չորեքշաբթի հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի քարտուղարությունից, Օլանդը վստահություն է հայտնել, որ հայ ժողովուրդն ի զորու կլինի շարունակելու կայունությանը, ժողովրդավարությանը և զարգացմանն ուղղված իր մեծ ջանքերը:

«Ինչպես գիտեք, ինձ հոգեհարազատ են պատմության մեջ արմատավորված մեր հարաբերությունները: Վստահ եղեք, պարոն Նախագահ, որ ջատագովն եմ լինելու էլ ավելի ամրապնդելու մեր երկու երկրները միավորող ցանկացած կապ», - նշել է Ֆրանսիայի նախագահը:

Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ նա երջանկության, բարեկեցության և հաջողության մաղթանքներ է հղել ՀՀ նախագահին, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին:

Չորեքաբթի՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանը նշում է Անկախության 25-ամյակը:

Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։