Բավ է պառակտվել
14-09-2022 09:54

Ֆրանսիան պետք է պատժամիջոցներ նախապատրաստի Ադրբեջանի նկատմամբ՝ Հայաստանի վրա հարձակվելու պատճառով․ պատգամավոր

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն կոչ է արել երկրի իշխանություններին պատժամիջոցներ նախապատրաստել Հայաստանի վրա հարձակում գործած Ադրբեջանի նկատմամբ։

«Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումներին բախվելով՝ Ֆրանսիան այլևս չի կարող չեզոք մնալ: Չեզոք լինել նշանակում է գերադասել թուրք-ադրբեջանական դիկտատուրան հայկական ժողովրդավարությունից»,- գրել է նա։

Նա կոչ է արել իր երկրի իշխանություններին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։

«Եթե Ֆրանսիան դեռ ցանկանում է, որ իրեն լսեն և հարգեն, նա պետք է գործի եվրոպական և միջազգային իշխանությունների հետ միասին՝ պահանջելով պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, որպեսզի նրանց զինված ուժերը դուրս բերվեն, իսկ հայերը կարողանան խաղաղ ապրել»,- ընդգծել է պատգամավորը։