Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Քեթրին Կոլոննան պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել վառելիքի պայթյունից տուժած Արցախին։
«Լեռնային Ղարաբաղ. իմ բոլոր մտքերն այսօր երեկոյան վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են։ Ֆրանսիան պատրաստ է արտակարգ միջոցներ ուղարկել»,- գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան X սոցիալական ցանցում:
Նա նշել է, որ Ադրբեջանը պետք է ապահովի մարդասիրական օգնության անհապաղ մուտքը։
Երեկ երեկոյան հզոր պայթյուն է որոտացել Ասկերանի շրջանի բենզինի պահեստում՝ Ստեփանակերտից ոչ հեռու։ Արցախի տեղեկատվական շտաբի տվյալներով վիրավորվել է ավելի քան 290 մարդ (շատերը ծայրահեղ ծանր վիճակում են), յոթ անձ մահացել է հիվանդանոցում, ևս 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։