Բավ է պառակտվել
10-02-2023 22:01

Ֆրանսիան և ԱՄՆ-ն մտադիր են Փաշինյան-Ալիև շփումներ կազմակերպել Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման համար

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կետրին Կոլոնան և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները։

Ինչպես հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքը, զրուցակիցները պայմանավորվել են ամփոփել հակամարտության կարգավորման ուղղությամբ շարունակվող ջանքերը և ընդգծել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը։

Կոլոնան և Բլինքենն անընդունելի են համարել ներկայիս շրջափակման լուրջ հումանիտար հետևանքները Լեռնային Ղարաբաղի բնակչության համար։ «Ֆրանսիան և ԱՄՆ-ը կմիավորեն ուժերը՝ կարգավորելու այս իրավիճակը վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև շփումների միջոցով»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս չգնալ կոնֆիդենցիալ ինֆորմացիայի բացահայտման ճանապարհով - Փաշինյան
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը
Բանակցություններ են տարվում Փաշինյան-Ալիև հանդիպան շուրջ․ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Միշելը Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է «շոշափելի առաջընթացի» մասին
Փաշինյանը, Ալիևը և Միշելը պայմանավորվել են սահմանային հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի և հաջորդ հանդիպման ժամկետների շուրջ