Բավ է պառակտվել
30-09-2022 14:06

Ֆրանսիան աջակցում է հայ–ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման գաղափարին․ դեսպան

Ֆրանսիան աջակցում է հայ–ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման գաղափարին։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լյույոն, գրում է «Ժողովուրդը»։
«Մենք աջակցում ենք այդ գաղափարին, աշխատում ենք այդ ուղղությամբ, բանակցում ենք այլ երկրների հետ», – հայտարարել է նա։

Դեսպանը նշել է, որ Ֆրանսիան աշխատում է, որպեսզի ամբողջ միջազգային հասարակությունը ճիշտ գնահատի և մատնանշի, թե ով է ագրեսորը։

«Իրավիճակն իսկապես լուրջ է, և Ֆրանսիան ու ԱՄՆ-ն աշխատում են այս ուղղությամբ, որպեսզի մյուս երկրներն էլ ակտիվանան։ Մենք չենք լռում, մենք ասել ենք, թե ով է ագրեսորը։ Հուսով ենք՝ մյուս երկրներն էլ կտեսնեն», – ասել է դեսպանը։

Սեպտեմբերի 29–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ տարածքներում բացարձակ անհրաժեշտություն է։