Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն անվանել շատ հագեցած և աջակցություն հայտնել նրա ընտրած խաղաղության ճանապարհին։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու նպատակով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցավ շատ հագեցած հանդիպում։ Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է հայտնում Փաշինյանի ընտրած խաղաղության ճանապարհին»,- գրել է Կոլոննան Twitter-ի իր միկրոբլոգում։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ նախօրեին այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։