Բավ է պառակտվել
11-04-2022 20:42

Ֆրանսիան շահագրգռված է պահպանել Ղարաբաղի հարցում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը . համանախագահ

Երկուշաբթի Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին, հայտնում է գերատեսչության մամլո ծառայությունը։

ԱԽ քարտուղարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը:

Այս համատեքստում համանախագահ Ռոքֆոյը ևս շեշտել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ինչպես տարածաշրջանային հարցերի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անվտանգային հիմնախնդիրների վերաբերյալ:

Հայտարարություն ԵԱՀԿ ՄԽ մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 8-ին ասել է, որ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան «ռոսոֆոբոյի շմոլքի» մեջ չեղյալ են հայտարարել ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, «հայտարարելով, որ իրենք չեն շփվի մեզ հետ այդ ձևաչափի շրջանակնում»:

Հաջորդ օրը ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց խաղաղության պայմանագիր կնքելու և ղարաբաղյան հակամարտության հարցերի լուծման նախաձեռնություններում Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու պատրաստակամության մասին: