Բավ է պառակտվել
15-04-2014 19:24

ԲՀԿ առաջնորդը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Այս մասին տեղեկացնում է։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ փոխդեսպան Փրայս Քլարկը, ԱՄՆ դեսպանատան քաղաքականհարցերով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսոնը, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: