Բավ է պառակտվել
23-10-2014 09:01

Հաջորդ հրաժարականը սպորտի նախարարի՞ց

«Ժամանակի» տեղեկություններով՝ Սպորտի նախարարության ենթակա բոլոր 23 մարզադպրոցներից, որոնք սնվում են պետբյուջեից, 3 հազարից ավելի մարզիկների, նրանց ծնողներին, մարզիչների պարտադրաբար տարել են Ազատության հրապարակ՝ ընդդիմադիր կամ ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մասնակցելու համար: 
Մեր տեղեկություններով՝ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը նույն ծրագիրն իրականացնելու է նաև հոկտեմբերի 24-ին: 
Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունն այդ մասին զեկուցել են Սերժ Սարգսյանին, և շուտով նախագահը պաշտոնանկ է անելու սպորտի նախարար Գ. Ղազարյանին»,-գրում է «Ժամանակ»-ը: