Բավ է պառակտվել
24-02-2015 10:10

Գագիկ Ծառուկյանը մտադիր է հրաժարվել ԲՀԿ առաջնորդի պաշտոնից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մոտ օրերս կհայտարարի կուսակցության առաջնորդի պաշտոնից հրաժարվելու մասին: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին: Ըստ հոդվածի՝ Ծառուկյանը կդառնա ԲՀԿ պատվավոր նախագահ և կուսակցության կառավարման որևէ լծակներ այլևս չի ունենա: Առայժմ հայտնի չէ, թե ով կդառնա կուսակցության առաջնորդը: Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, այսօր ԲՀԿ անդամները հայտնվել են ծանր կացության մեջ և փորձում են ելք գտնել ստեղծված իրավիճակից: Մասնավորապես ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը փորձել է ոգևորել իր համակուսակիցներին, որպեսզի նրանք չհուսահատվեն և ընդհանուր ջանքերով ելք փնտրեն: Նա չի բացառել նաև, որ հենց ինքը կդառնա կուսակցության առաջնորդը: Ըստ թերթի տվյալների՝ մոտ օրերս խմբակցության շարքերից հեռանալու մասին կհայտարարի ևս մի քանի պատգամավոր, այդ թվում նաև Միավորված աշխատանքային կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյանը, ինչպես նաև արդեն իսկ կուսակցության շարքերից դուրս գալու մասին հայտարարած պատգամավորներ Հարություն Կարագյոզյանը, Արագած Ախոյանը և Կարո Կարապետյանը, ովքեր ձևկանորեն դեռ ԲՀԿ խմբակցության կազմում են, քանի որ գրավոր դիմում ներկայացնելու դեպքում նրանք կարող են զրկվել մանդատից: Ահա թե ինչու որոշում է կայացվել այն մասին, որ նրանք մտադիր են հեռանալ ԲՀԿ շարքերից՝ պահպանելով պատգամավորների մանդատները: