Բավ է պառակտվել
05-03-2015 16:36

Գագիկ Ծառուկյանը վայր չի դնի պատգամավորական մանդատը

ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը վայր չի դնի պատգամավորական մանդատը: Այս մասին, այսօր ԲՀԿ արտահերթ համագումարից հետո տեղի ունեցած բրիֆինգում հայտարարել է կուսակցության նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը:Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս կքննարկվի ԲՀԿ խմբակցության ղեկավարի ընտրության հարցը: Նա նաեւ նշել է, որ Ծառուկյանը դուրս չի գալիս ԲՀԿ-ից: Զոհրաբյանը հայտնել է, որ ինքը բազմիցս խորհրդարանի նախագահին տեղեկանք է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ, եւ դրանք բավարար են եղել ԱԺ կանոնակարգի համաձայն: