Բավ է պառակտվել
27-05-2014 15:28

ՀՀԿ-ն նպաստելու է երկրում երկբևեռ քաղաքական դաշտի ձևավորմանը.ՀՀԿ պատգամավոր

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նպաստելու է երկրում երկբևեռ քաղաքական դաշտի ձևավորմանը որպես քաղաքական զարգացման բնականոն ճանապարհ, որով անցել են աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրները: «Մեր կուսակցությունը նպաստելու է քաղաքական համագործակցությանը, քանի որ կարևորում ենք քաղաքական բոլոր ուժերի հետ աշխատանքը»,-նշեց ՀՀԿ-ական պատգամավորն ու հավելեց, թե Քաղաքական երկբևեռ դաշտը մեր երկրի ու տնտեսության զարգացման կարևորագույն նպատակն է:
Անրադառնալով Կառավարության ծրագրին, Գագիկ Մելիքյանը ընդգծեց, որ դրանում նշված տնտեսական ցուցանիշները նորմալ աշխատանքային պայմաններում իրագործելի են և մենք անելու ենք ամեն ինչ, իրականացնելու համար այդ ծրագիրը: