Բավ է պառակտվել
10-06-2020 15:54

Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը դիմելու է դատախազություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը այսօր դիմելու է դատախազություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com կայքում Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործով դատավճռի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ:

Gisher.news-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչ Էմին Խաչատրյանը տեղեկացրեց, որ ներկայացանելու են հանցագործության մասին հաղորդում, պահանջելու են հարուցել քրեական գործ:
Ծառուկյանի փաստաբանական խումբը նաև 308 հոդվածի (պաշտոնեական դիրքի չարաշահում) խնդիր է տեսնում: Համացանցում տարածված նյութերից հասկանալի է դառնում, որ դրանք վերցված են քրգործի արխիվից, ինչը նշանակում է, որ այն չէր կարող հասանելի լիներ երրորդ անձի, եթե ինչ-որ պաշտոնատար անձ կամ անփութություն, կամ պաշտոնեական դիրքի չարաշահում թույլ չտար.
«Պատրաստում ենք հերքման պահանջ ներկայացնել այն լրատվամիջոցներին, որոնք հրապարակել են այդ տեղեկությունը՝ տեղեկատվությունն ամբողջական չի եղել, արդարացման վերաբերյալ որևէ բան չի հրապարակվե: Իրավական գործընթացները չեն ուշանա, անթույլատրելի բաներ են տեղի ունենում»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ ««Հայկական ժամանակ», «Անհերքելի փաստեր» էջում և մի քանի այլ կայքերում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ 1979 թվականի դատավճիռն էր հրապարակվել ամբողջ ծավալով, որը պարունակում է քրեական օրենսգրքի 144 հոդվածի հատկանիշներ (Մարդու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը):
Ծառուկյանի ներկայացուցիչը ասում է, որ Սահմանադրությամբ հստակ նշված է, որ դռնփակ անցկացվող դատական նիստերը և դրանց եզրափակիչ որոշումները հրապարակման ենթակա չեն:
Նշենք, որ թերթը այդ նյութը հրապարակեց այն ժամանակ երբ ԲՀԿ առաջնորդը քննադատության ենթարկեց գործող իշխանությանը, ասելով որ կառավարություն կազմը պետք 100 տոկոսով հրաժարական տա: Իսկ ահա երեկ էլ ԲՀԿ ֊ն նիստ էր գումարել,որտեղ որոշվել էր որ պետք է պահանջեն վարչապետի հրաժարականը:

 

 

Արմինե Գևորգյան