հաղթելուենք
23-09-2020 10:55

Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն 

«Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 11։00-ին քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ «Հրապարակ» թերթը գրում է՝ դատելով այն փաստից, որ գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ով հլուհնազանդորեն տալիս է բոլորի կալանքի սանկցիաները, կարող ենք կանխատեսել, որ գուցե իրականություն դառնան մեր տեղեկություններն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն։ 

Մարտիրոսյանը քաղաքական հնչեղ գործերով իշխանության պատվերները կատարողի համբավ ունի: Նա հանրությանն ավելի հայտնի դարձավ Մարտի 1-ից հետո «7-ի գործի» քննությամբ, ապա նաեւ Նիկոլ Փաշինյանի, ՀԱԿ ակտիվիստների գործերով բոլոր գործերով արձակել է մեղադրական դատավճիռներՄարտիրոսյանն է կայացրել նաեւ Մանվել Գրիգորյանի կալանքի որոշումըՌոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկին դատապարտել երեք տարվա ազատազրկման։ Իսկ ժամանակին Քոչարյանի թիկնապահին՝ Կուկուին, ազատել է պատժի կրումից՝ սիմվոլիկ պայմանական ազատազրկման դատապարտելով «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանության գործով»:

Ծառուկյանը կպահանջի՞ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը
Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով
Կորոնավիրոսդ կտրեմ առյուծով ․ Գագիկ Ծառուկյան (Լուսանկար)