Բավ է պառակտվել
20-01-2020 15:45

Գագիկ Ծառուկյանը քննադատել է Հայաստանի մարզերում մի շարք ծննդատների փակումը

“Բարգավաճ Հայաստան” խորհրդարանական խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քննադատել է Հայաստանի մարզերում մի շարք ծննդատների փակումը։

“Եթե մենք ուզում ենք ներգաղթ լինի, տնտեսական հեղափոխություն լինի, եթե 30-35 գյուղի սպասարկում է այդ հիվանդանոցը, դա ճիշտ չի, այլ հակառակը դա պետք է պահվի, զարգացվի, այնպես որ դա անելու բան չի, որ դա անում են”,-ասել է նա երկուշաբթի լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի որոշմամբ դադարեցվել է մարզային մի շարք ծննադատների ֆինանսավորումը, որոնց գործունեությունը տնտեսապես արդյունավետ չէ (ծնունդների տարեկան փոքր թվի պատճառով) և չի ապահովում բուժծառայությունների անհրաժեշտ որակը։

Այս որոշման պատճառով բողոքի ցույցեր են կազմակերպել այն համայնքների բնակիչներն ու բուժծառայողները, որտեղ փակվել են ծննդատները, մասնավորապես՝ Մարալիկում Եղվարդում, Աչաջրում։