Բավ է պառակտվել
14-11-2018 13:25

Գագիկ Ծառուկյանը մտադիր է վերանայել իր քաղաքական շրջապատը․ թերթ

Դեռևս հայտնի չէ, ինչպիսին կլինի “Բարգավաճ Հայաստան” (ԲՀԿ) կուսակցության նախընտրական ցուցակը, ինտրիգը թողնվել է մինչև վերջին պահը, գրում է “Իրավունք” թերթը։

Հղում անելով ունեցած տեղեկություններին, թերթը գրում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մտադիր է լրջորեն վերանայել իր շուրջ գտնվող քաղաքական գործիչներին, մանավանդ՝ կանանց։

“Ծառուկյանն, ըստ էության, մտավախություն ունի, որ երկրորդ քաղաքական ուժ այլևս խորհրդարանում չի լինելու, իսկ ավելի համեստ ներկայացվածություն ունենալու համար ավելի կազմակերպված պատգամավորներ են պետք”,- ասվում է հոդվածում։

“Ծառուկյան” խմբակցության անդամ, եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ մտադիր է ռեյտինգային ցուցակով առաջադրվել Սյունիքի մարզից, այսպիսով հանելով իրեն ցուցակում լավ տեղի համար պայքարողների շարքերից:

“Իսկ “Ծառուկյան” խմբակցության պատգամավոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինա Մարգարյանն առհասարակ չի պատրաստվում մասնակցել առաջիկա ընտրություններին”,- նշվել է հոդվածում

Սակայն, ինչպես գրում է թերթը, չնայած այս ամենին, թեժ պայքարը չի մեղմվում ու յուրաքանչյուրն անհանգիստ է իր քաղաքական ապագայի համար:

Ավելի վաղ “Իմ քայլ” դաշինքը հրապարակել է իր ցուցակի առաջին տաս տեղերը զբաղեցնողների ցուցակը, ԶԼՄ-ները հայտնում են նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին ութնյակը, ՀՅԴաշնակցությունն հայտնել էիր առաջին եռյակը։

Նախընտրական ցուցակները ԿԸՀ հանձնելու վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է։