Բավ է պառակտվել
13-11-2020 00:58

Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ դատարանից ազատ արձակվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրան դատարանի բակում հավաքվածները դիմավորեցին ծափահարություններով:

Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են ՀՀ ՔՕ 225.1 հոդվածով նախատեսված հանցագործության կասկածանքով, որը ենթադրում է օրենքով սահմանված արգելքին հակառակ միջոցառումներ, հավաքներ կազմակերպել եւ անցկացնել:

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մինչեւ երեկվա հրավիրված հանրահավաքի մեկնարկը հրավիրվել էր ԱԱԾ, ավելի ուշ ձերբակալվել: