Բավ է պառակտվել
25-06-2014 10:11

Գալուստ Սահակյանին պաշտո՞ն կտան. ՛՛Հրապարակ՛՛

«Հրապարակը» գրում է. «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնաթողությունը, ի թիվս այլ կառույցների, թափուր պաշտոնի տեղ բացեց նաեւ Երեւանի պետական մանկավարժական համալսարանում: Նախկին վարչապետը բուհի կառավարման խորհրդի նախագահն է, նա այս պաշտոնում ընտրվել է դեռեւս 2010 թվականին: Պարզ չէ՝ ի պաշտոնե, թե ոչ, բայց անգամ եթե նրան թույլատրեն զբաղեցնել այդ պատասխանատու պոստը, միեւնույն է՝ դիվանագիտական աշխատանքի մեկնելը կխանգարի դրան:

Երեկ մենք տեղեկացանք, որ այս պաշտոնին հավակնում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Սա լիաթոք ծիծաղ կառաջացներ, եթե նա զբաղեցնելիս չլիներ երկրի երկրորդ պաշտոնը: Բացի Գրիգորիչից, շրջանառվում է նաեւ նրա տեղակալ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը, ով բուհի շրջանավարտներից է: ՀՀԿ-ականների շրջանում ավելի հավաստի է համարվում Գրիգորիչի թեկնածությունը:

Վերջապես ումի՞ց է պակաս. Հովիկ Աբրահամյանը Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, Սերժ Սարգսյանը՝ ԵՊՀ-ի, Արմեն Աշոտյանը՝ բժշկականի, Տարոն Մարգարյանը՝ ճարտարապետաշինարարականի, Սամվել Նիկոյանը՝ ճարտարագիտականի: Ոչ պակաս արժանի թեկնածու է նաեւ Գալուստ Գրիգորիչը: Տիգրան Սարգսյանը դեռ շարունակում է մնալ խորհրդի ղեկավար, եւ աշնանն սպասվող հերթական նիստի ժամանակ էլ այս հարցը կլուծվի:

Նշենք, որ բուհի խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որն ստեղծվում է 5 տարի ժամկետով, այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ»: