Բավ է պառակտվել
19-10-2015 15:10

Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ.Մատվիենկո

Հայ-ռուսական բարեկամական և ռազմավարական հարաբերությունները շարունակում են զարգանալ և օրեցօր ամրապնդվել: Այս մասին նշել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ նախօրեին Ժնևում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ: Վալենտինա Մատվիենկոն, անդրադառնալով աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին ու ներկա վիճակին, կարծիք է հայտնել, որ տնտեսության զարգացման լավագույն մոդելը պետությունների միասնական միությունների ստեղծումն է, որտեղ մասնակից պետությունների հնարավորություններն ավելանում են: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ծառայությունից: ՀՀ ԱԺ նախագահն էլ նշել է. «Այսօր կարելի է փաստել, որ տարբեր մակարդակներում պարբերական բնույթ կրող փոխայցելությունները նպաստում են հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը և հնարավորություն տալիս քննարկել բազմաթիվ օրակարգային հարցեր»: Խոսելով միջազգային հարթակներում երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության մասին՝ Գալուստ Սահակյանը նկատել է, որ փոխադարձ աջակցությունը միջազգային կազմակերպություններում բխում է երկու երկրների դաշնակցային շահերից: ՀՀ ԱԺ նախագահը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահը քննարկել են տիկին Մատվիենկոյի՝ նոյեմբերին Հայաստանի Հանրապետություն սպասվող այցի մանրամասները, որին նախորդելու է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը: