Բավ է պառակտվել
10-06-2014 13:29

Գալուստ Սահակյանը պատգամավորների պահվածքից բարկացավ

Պատգամավորների առավոտյան պահվածքը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին չի գոհացնում: Նիստերի առաջին ժամերին մինչ պատգամավորները մեկ-մեկ լքեցին դահլիճը, ներսում իրոք ակտիվանում էին զրույցները:

Այս անգամ պատգամավորներին հոգնեցրեց ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի ելույթը` պետբյուջեի կատարման մասին: Ներածականի ժամանակ (որն ընթերցվում է ամեն տարի եւ որը հնաբնակ պատգամավորներն անգիր գիտեն), Գալուստ Սահակյանը, մի քանի րոպե համբերելով, դիմեց գործընկերներին. ՛՛Ես պիտի ասեմ, խնդրեմ, հոդորեմ, որ էստեղ չի կարելի կանգնել ու խոսել: Էստեղ կանգառ չի՛՛, -ասաց ԱԺ նախագահը, ապա հավելեց. ՛՛Ակտիվ պահեք ձեզ, բայց լուռ՛՛: